ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

Ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանը Վլադիմիր Պուտինին ասել է, որ Անկարան ջանքեր է գործադրում Սիրիայում կայունություն հաստատելու համար։