ԱՄՆ-ն մոտենում է փաստացի սնանկացմանը: Նման կարծիք է հայտնել միլիարդատեր Իլոն Մասկը։ «Ամերիկան շատ արագ է շարժվում դեպի փաստացի սնանկացում»,- գրել է նա իր X էջում։
Սպասվում է, որ Մասկը գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ միասին կգլխավորի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետությունը բարելավելու նոր վարչությունը։
Նոյեմբերի 15-ին ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 36 տրլն դոլարը։ ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կանխատեսումների համաձայն՝ 2034 թվականին երկրի պետական պարտքը կգերազանցի 50 տրիլիոն դոլարը (ՀՆԱ-ի 122%-ը)։ Գործակալությունը գնահատում է ՀՆԱ-ի միջին տարեկան աճը 1,8% 2029-ից 2034 թվականներին: