ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-6-ին կգործուղվի Բահրեյնի Թագավորություն:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
2027 թվականին Հայաստանում Ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացման մասին համաձայնագիրն ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-6-ը ներառյալ գործուղել Բահրեյնի Թագավորություն (Մանամա):
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Արայիկ Հարությունյանի՝ Բահրեյնի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը: 3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: