Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում:
Մոսկվայի «Դինամո»-ի համալիրում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է մրցաշարի բազմամարտի ոսկե մեդալակիր: Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում կրկին բազմամարտում երրորդն էր:
Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցել է մոտ 100 մարմնամարզիկ: