Թուրքիայի հարավում գտնվող Իսպարտայի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ռազմական ուղղաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում և կործանվել է Կեչիբորլուի շրջանում՝ բենզալցակայանի մոտ։ Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր հինգ զինվորականի զոհվելու և մեկի հոսպիտալացման մասին։


«Ուղղաթիռի վթարի հետևանքով ծանր վիրավորված և հոսպիտալացված զինծառայողը մահացել է», – ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։

Գերատեսչության տվյալներով՝ կործանվել է ամերիկյան Bell UH-1 Iroquois ուղղաթիռը։