Ռուսաստանը երկխոսության մեջ է Թուրքիայի եւ տարածաշրջանային այլ երկրների հետ Սիրիայի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, Սիրիայում այժմ շատ բարդ շրջան է՝ կապված անկայունության հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին զինված ընդդիմությունը գրոհի անցավ Սիրիայում՝ զավթելով քաղաքներ եւ դուրս մղելով կառավարական զորքերին։ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը վայր դրեց լիազորությունները եւ հեռացավ Դամասկոսից։ Ըստ վերջին տվյալների՝ նրան ապաստանել են Մոսկվայում։ Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայի վերաբերյալ բանակցությունները պետք է կազմակերպվեն ՄԱԿ հովանու ներքո։