Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթակա Սիրիայի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ։
Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին։
Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։ «Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորությունները հենց որ մեզ դա խնդրեն»,- ասել է նա։
Սիրիայի հակակառավարական ուժերը դեկտեմբերի 8-ին առանց դիմադրության հանդիպելու գրավել են Դամասկոսը։ ՌԴ արտգործնախարարությունը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ հրահանգելով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։