Ամերիկացի զինվորականները Սիրիայում օգնել են դաշնակցային կազմավորումներին զբաղեցնել մի շաք ռազմավարական դիրքեր երկրի տարածքում՝ զինված ընդդիմության կողմից երկրի զավթումից հետո։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Washington Post (WP) ամերիկյան թերթը։


Պարբերականի աղբյուրի խոսով՝ «ԱՄՆ ուժերը՝ 800 զինվորական, որոնք գտնվում են Սիրիայի արեւելյան մասի տարբեր կետերում, համակարգել են դաշնակցային կազմավորումների գործողությունները եւ նրանց թույլ տվել զավթել ռազմավարական կարեւոր տարածքներ, որը երկար տարիներ պահում էին [Սիրիայի նախկին նախագահ Բաշար] Ասադը եւ Իրանը»։ Ամերիկյան կողմը «հարեւան Իրաքին կոչ է արել թույլ չտալ այնտեղ գտնվող իրանական եւ Իրանի կողմից աջակցվող ռազմական կազմավորումներին հատել Սիրիայի սահմանը»։

Թերթը նաեւ նշել է, որ ամերիկյան ուժերն այժմ կենտրոնացել են այն բանի վրա, որպեսզի թույլ չտան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «օգտվել քաոսից»։

Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը այժմ չի նախատեսում ավելացնել իր զորքերի թվաքանակը Սիրիայում։ «Ուժերի դասավորությունը մնում է նախկինը»։