Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է հիշողություններով փարիզյան ՊՍԺ-ում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ աշխատանքից։

«Մեսին հրաշալի է խաղում։ Այդպիսի ֆուտբոլիստից կարելի է ամեն ինչ սովորել։ Ես մոտենում էի Մեսիին եւ անդադար հարցեր տալիս․ «Ինչպես ես դու սա անո՞ւմ, իսկ սա՞»,- Մբապեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մեսին 2023թ․ ամռանն է ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Մբապեն ՊՍԺ-ից այս տարվա ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել Արքայական ակումբին։