Այսօր՝ Արցախի Անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրը, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր: Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից։


1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը «ԱՅՈ» ասաց անկախացմանը Խորհրդային Միությունից:

Համաժողովրդական քվեարկությունն անցկացվել է Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում։ Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվել են 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերել էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները: