Իսրայելը, զավթելով բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում, ձգտում է Սիրիային զրկել կայունության վերականգնման հնարավորությունից։ Այս մասին նշվել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Ագրեսիան, որը կատարել է իսրայելական օկուպացիոն կառավարությունը Գոլանի բարձունքներում բուֆերային գոտին զավթելով, վկայում է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի նորմերի մշտական խախտումների եւ Սիրիայի կողմից անվտանգությունը, կայունությունը եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու շանսերը տապալելու մասին»,- նշված է գերատեսչության X-ում հրապարակված հայտարարությունում։
Սաուդյան Արաբիան միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Իսրայելի գործողությունները, հաստատել Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը, ինչպես նաեւ Գոլանի բարձունքները ճանաչել «օկուպացված սիրիական արաբական հող»։