Եվրոպան ակտիվորեն դիտարկում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ծրագրերը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անբարենպաստ պայմաններ սահմանել Կիևին հակամարտության կարգավորման համար։ Այս առումով ավելի ու ավելի է բարձրացվում հրադադարից հետո արեւմտյան զորքերի տեղակայման հարցը՝ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար։
Լեհաստանը և Ֆրանսիան քննարկում են Փարիզի առաջարկը՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն տեղակայելու համար, որպեսզի Ռուսաստանը չխախտի հրադադարը և սահմանազատման գիծը, որը կարող է հաստատվել ապագայում, հաղորդում է թերթը:
Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի Անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էլի Տենենբաումը, ով աշխատում է նման առաքելության նախագծի վրա, թերթին պարզաբանել է, որ զորախումբը կարող է բաղկացած լինել հինգ բրիգադից (մոտ 40 հազար զինվոր): Լեհաստանը կարող է ստանձնել դրանցից մեկի հրամանատարությունը:
Նախագահ Էմանուել Մակրոնը և վարչապետ Դոնալդ Տուսկը հինգշաբթի օրը հանդիպմանը կքննարկեն այս հարցը, գրում է Rzeczpospolita-ն։