«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած Սարիկ Մինասյանը, ով անկուսակցական է, Նիկոլ Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել:

Նշենք, որ կուսակցության անդամակցությունը որոշում է ՔՊ վարչությունը:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ primaries-ին (Ներկուսակցական ընտրություններ) մասնակցած բայց չհաղթած, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Վահագն Մկրտչյանը՝ Աննա Հակոբյանի ազգականը, նշանակվելու է փոխքաղաքապետ: Վերջինս 2023 թվականին եւս զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: