Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը:
Ավելի վաղ Լարսը երկու ուղղություններով փակվել էր բեռնատարների համար։