Խոյ. Այսօր դուք հակված եք ձեր ուժերն ու հնարավորությունները գերագնահատելուն, և դա դառնում է անհեթեթ իրավիճակների պատճառ, որոնք կողքից նայողի համար զվարճալի են թվում, իսկ ձեզ` ուղղակի սարսափելի: Մի հանձնվեք, ձեր առջև բազմաթիվ հնարավորություններ են բացվում, պետք է միայն դրանք նկատել և ժամանակին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում:
Դուք հաճախ եք վիճում մտերիմների հետ, այդ վեճերը կառուցողական են և ավարտվում են կողմերի համար շահեկան որոշումների կայացմամբ: Օրը հարմար է սիրելի մարդուն խոստովանություններ անելու համար:
Ցուլ. Այսօր շտապել է պետք, քանի որ հաջողությունները կախված են ակնթարթորեն կարևոր որոշումներ կայացնելու ձեր ունակությունից: Եթե դուք չկողմնորոշվեք, ընկղմվեք մտորումների մեջ, ապա հետաքրքիր հնարավորությունները ձեր կողքով կանցնեն և բաժին կհասնեն ձեր մրցակիցներին: Ցանկալի չէ ռիսկի տակ դնել ձեր գումարները, առավել ևս` մոլեռանդ խաղերով տարվել:
Շրջապատի հետ շփումները միշտ չէ, որ ցանկալիի չափով հաճելի են: Ձեզ նորից սովորեցնում են թե ինչպես ապրել, չնայած որ բոլորը գիտեն, որ դա ձեզ մոտ վատ չի ստացվում:
Երկվորյակներ. Եկել է պահը, երբ պետք է որոշ սկզբունքներ փոխել ձեզ համար շատ թանկ մարդու հետ հարաբերություններում: Ճշմարտության աչքերի մեջ նայելը միշտ չէ, որ հաճելի է, բայց ինչ արած` դա անխուսափելի է: Առայժմ ինչ-որ բաներ ձեռնարկելը թողեք հետագային: Կողքից կարող է թվալ, թե փոփոխությունները կրում են խիստ անբարենպաստ բնույթ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ ստեղծված իրավիճակից կարող եք դիվիդենտներ քաղել:
Ընտանեկան տարաձայնությունները ստանում են էլ ավելի սուր բնույթ, և եթե դուք ժամանակին չգնաք զիջումների, դրանք աղետալի մասշտաբների կհասնեն:
Խեցգետին. Ստեղծված իրավիճակը հակասական է, սակայն օրվա վերջին դուք կկողմնորոշվեք ձեր գործողություններում: Կարելի է նոր գործեր սկսել, եթե հին դաշնակիցները և ընկերները պատրաստ են ձեզ սատարել: Իսկ եթե ծրագրել եք միայնակ գործել, ապա ավելի լավ է չշտապել:
Շատ հարմար օր է ոչ ֆորմալ հարաբերությունների համար, ցանկացած հանդիպում ավելի լավ է անցկացնել հաճելի, ոչ պաշտոնական միջավայրում: Հյուրեր ընդունեք և հիշեք, որ այսօր ձեզ մոտ հատկապես լավ է ստացվում երեկույթներ կազմակերպելը, բոլորի համար ամենաբազմաբնույթ զվարճանքներ հնարելը:
Առյուծ. Այսօր ավելի նախընտրելի է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում: Դանդաղ, մտածկոտ ու հանգիստ դուք կարգավորում եք բոլոր այն գործերը, որոնք կուտակվել էին ժամանակի ընթացքում: Այո, սա այն օրերից, որ ձեզ գլխապտույտ էմոցիաներ չի պարգևի, փոխարենը օրվա իրադարձությունները ձեզ հնարավորություն կտան ճիշտ եզրահանգումներ անելու և լավագույնս որոշելու ապագայի գործողությունները, հասկանալու, թե ով է ձեր ընկերը, իսկ ով` ձեր հակառակորդը:
Կույս. Չի կարելի ասել, թե հաջողությունները կրնկակոխ հետևում են ձեզ, սակայն գործերը վատ չեն ընթանում: Դուք կարողանում եք բարդ խնդիրներ լուծել, համադրում եք փաստերը, գտնում կապ այնպիսի իրադարձությունների միջև, որոնք ուրիշներին պատահականություն են թվում: Ձեր նախազգացումը շատ սուր է և ձեզ հնարավորություն է տալիս նոր բացահայտումներ անել: Չի բացառված, որ այնպիսի որոշումներ ընդունեք, որոնք էապես փոխեն ձեր կյանքը:
Օրվա երկրորդ կեսին կզգաք, որ կենսական ներուժը նվազել է: Պետք չէ հերոսություն ցուցաբերել. ավելի լավ է ուղղակի հանգստանալ, զբաղվել որևէ հաճելի, թեթև բանով:
Կշեռք. Այսօր ձեզ կհաջողվի ստանալ խիստ արժեքավոր ու արդիական տեղեկություններ: Ձգտեք որքան հնարավոր է ավելի շուտ դրանք օգտագործել ձեր շահերի համար. չէ որ ժամանակն աշխատում է ձեր հակառակորդների օգտին: Կարելի է նոր գործեր ձենարկել, համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր կնքել, ներդրումներ անել սեփական բիզնեսի մեջ կամ այն ձեռնարկությունների մեջ, որոնք ձեզ հեռանկարային են թվում:
Այսօր լավ նորություններ կլինեն սիրահարվածների համար: Հիմքեր կան ենթադրելու, որ ձեր բաղձալի երազանքը շատ շուտով կիրականանա: Վստահեք ձեր ենթագիտակցությանը` այն ձեզ չի խաբի անգամ ամենաբարդ պահերին:
Կարիճ. Այսօր կարող են շատ հետաքրքիր բաներ տեղի ունենալ: Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն անակնկալների մեծ մասը ձեզ համար հաճելի է: Հնարավոր են բավական գայթակղիչ գործնական առաջարկներ: Մի խուսափեք ծանր աշխատանքից և նոր պարտավորություններից. դուք դրանք կհաղթահարեք շատ ավելի հեշտ, քան թվում էր:
Ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է անցնում, հնարավոր են անգամ լուրջ կոնֆլիկտներ: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ում ֆինանսական վիճակը լավ չէ:
Աղեղնավոր. Միայն հետևողականությունն ու վճռականությունն այսօր ձեզ հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքների: Ձեզ այսօր լուրջ մրցակցություն է սպասվում, և չի բացառված, որ բավական կոշտ պայքարում հաղթի նա, ով կցուցաբերի խորամանկություն:
Այնքան էլ բարենպաստ չէ ֆինանսական պատկերը. դուք ստիպված կլինեք ծախսել ձեր սպասածից ավելին: Սիրելի մարդը ձեզանից ուշադրություն և աջակցություն է սպասում, սակայն դրա հետ մեկտեղ չի ցուցաբերում այն ըմբռնումը, որը դուք նրանից ակնկալում էիք: Վեճից, միգուցե, հնարավոր լինի խուսափել, սակայն հարաբերությունները կդառնան լարված:
Այծեղջյուր. Բավական հարմար օր է ինտելեկտուալ զբաղմունքի համար` կարելի է լուրջ գրականություն կամ գիտական հետազոտություններ ընթերցել, խորանալ օտար լեզուների մեջ: Կարող եք նաև ձեր հոգեկան հավասարակշռության համար երաժշտական գործիքների վրա նվագել: Անսպասելիորեն հետաքրքրություն է առաջանում թատրոնի նկատմամբ. դե ինչ, կարելի է և մի լավ ներկայացում դիտել:
Լավ կանցնեն ժամադրություններն ու ռոմանտիկ զբոսանքները, սիրելի մարդը ձեզ հասկանում է կեսխոսքից և դժվարություններ ծագելու դեպքում սիրով օգնության ձեռք մեկնում:
Ջրհոս. Այսօր ստիպված կլինեք հետաձգել որոշ ծրագրած գործեր, քանի որ իրավիճակը զարգանում է բոլորովին այլ սցենարով: Դուք շատ զգայուն եք և անգամ ամենաաննշան բաների վրա դուք այսօր շատ ավելի եք ուշադրություն դարձնում, քան դրանք արժանի են: Հնարավոր են լուրջ բանակցություններ ազդեցիկ մարդկանց հետ:
Չի բացառված, որ անսպասելիորեն ձեր ներսում գրական ձիրք հայտնաբերեք, կամ գաք այն եզրակացության, որ գեղանկարչությունը ձեր կոչումն է: Պետք չէ դա ընկալել որպես ձեր գործունեության ոլորտը փոխելու առիթ. ուղղակի դուք նոր նախասիրություններ եք ձեռք բերել և ձեր կյանքն ավելի բազմաոճ կդառնա:
Ձկներ. Այսօր պարզ կդառնան նախորդ օրերին ծագած ոչ միանշանակ իրավիճակներ, և դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հետագայում: Դուք մի շարք հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք, որոնք կապված չեն ձեր ֆինանսական վիճակի անհապաղ բարելավման հետ, սակայն հեռանկարային առումով բավական խոստումնալից են: Նոր հիմքի վրա կարելի է հետագա կարիերան ձևավորել:
Հնարավոր են դրական փոփոխություններ ծնողների, մյուս ազգականների, ինչպես նաև սիրելի մարդու հետ: Այսօր կարող եք փոխհասկացվածության հասնել մի մարդու հետ, ում հետ ժամանակին մշտական վեճերի մեջ էիք: