Երկրի հարավ-արևելքում գտնվող Ռիո դե Ժանեյրո նահանգի Մարիկա քաղաքում լճում տնկված 56 մետրանոց տոնածառը ընկել է տարածաշրջանը պատուհասած փոթորկի պատճառով։ Երեք աշխատող վիրավորվել է, նրանցից մեկը հետագայում մահացել է վնասվածքների պատճառով, հաղորդում է G1 պորտալը։
Պարբերականի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է վատ եղանակի պատճառով փլուզվել «ավանդական [Մարիկայի] ամանորյա ատրակցիոնը»՝ հսկա լողացող եղևնու տեսքով։ «Ուժեղ քամիներով և հորդառատ անձրևով փոթորիկը մի քանի վայրկյանում ավերել է կառույցը», - հայտնել են տեղի քաղաքապետարանից։
Ինչպես նշել է պորտալը, երեք տուժածներ վերանորոգման աշխատանքներից հետո սկսել են իջնել կառույցից՝ նախազգուշացում ստանալով փոթորկի սկսվելու մասին, բայց չեն հասցրել նավարկել անվտանգ հեռավորություն: Ոստիկանությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։