Միացյալ Նահանգները Թայվանին մղում է վտանգավոր իրավիճակի, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Թայբեյի վարչակազմին 571,3 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելը։

«Միացյալ Նահանգները խախտում է Թայվանի անկախության կողմնակիցներին չաջակցելու՝ իր հանդիսավոր քաղաքական խոստումը և անխոհեմաբար փորձում է անհանգիստ իրավիճակ ստեղծել Թայվանի նեղուցում և Թայվանին մղել վտանգավոր իրավիճակի, որը սպառնում է պատերազմով», - ասել է Ու Ցիանը, որի խոսքերը մեջբերում է գերատեսչության կայքը։

Նա հավելել է, որ Պեկինը մտադիր է դիմակայել ԱՄՆ-ի և այլ արտաքին ուժերի միջամտությանը, իսկ Չինաստանը «խստորեն կպաշտպանի հայրենիքի վերամիավորումը և խաղաղությունը Թայվանի նեղուցում»։