Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների փոխանակման բանակցություններում որոշակի առաջընթաց կա:

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Իսրայելի վարչապետը հայտարարել է Կնեսետի (խորհրդարան) նիստում:


Նա ընդգծել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել պատանդների փոխանակման բանակցություններում, սակայն հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կպահանջվի գործարքը կնքելու համար:

Վերջին շաբաթներին Կահիրեում և Դոհայում ինտենսիվացել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները միջնորդների միջոցով, և խնդրին ծանոթ աղբյուրները հայտնել են առաջընթացի մասին: