Այսօր Ռուսաստանի ֆուտոբոլի առաջնության 11-րդ տուրում Զենիտը Սանկտ Պետերբուրգում կենտրոնական խաղում ընդունելու է Մոսկվայի Սպարտակին: Ֆուտբոլային խաղը սկսվելու է ժամը վեցին:
Այս խաղի և մասնավորապես Յուրա Մովսիսյանի մասին իր մտքերով է կիսվել «Սպարտակի» Ռուսաստանի հավաքականի Ռուսլան Նիգմատուլինը Советский Спорт պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Սպարտակում ես ավելի շատ հավատում եմ Յուրա Մովսիսյանին, նա կարող է դառնալ կարևոր գոլի հեղինակ: Հարձակվողը իրեն լավ է զգում ակումբում, սկսել է գոլեր խփել յուրաքանչյուր խաղում և հուսով եմ, որ այդ շարքը կշարունակվի նաև այս խաղի ժամանակ: Կարելի է նաև առանձնացնել Խուրադոյին: Մոսկովյան ակումբում այս երկու խաղացողն են ներկայիս պահին գլխավոր հարվածային ուժը»,- նշել է Նիգմատուլինը: