Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը չի կարողացել մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին, քովիդի դրական թեստի պատճառով, կմասնակցի ԵԱՏՄ գագաթաժողովին տեսակապով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/politika/22767275


«Մենք հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը լինելու է ԵԱՏՄ գագաթաժողովով նախատեսված մասը, նա կկարողանա մասնակցել տեսակապով»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։