«Ես երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ չեմ պառկել բռնազավթիչների տակ»,- ինչպես հաղորդում է Грузия Online-ը այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքից «Իմեդի» հեռուստալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ:
«Երբ մենք երկրի ներսում վիճում ենք, ապա դա ժողովրդավարության սովորական գործընթաց է, սակայն կան թեմաներ, որոնց մենք պետք է ձեռ չտանք: Մենք պետք է լինենք շատ զգույշ: Եթե մենք անընդհատ կրկնենք, այդ թվում նաև արևմտյան մամուլին, որ պատերազմը եղել է Վրաստանի մեղքով, որ մենք չպետք է պատասխանեինք կրակին, որ Վրաստանի փոքր պետություն է, ապա դա անհասկանալի է: Ես այստեղ ելույթ եմ ունեցել Վրաստանի անունից: Եթե նայենք վերջին օրերում թողարկված մամուլին, ապա կնկատենք, որ շատ մարդիկ,այդ թվում նաև Ռուսաստանից իրենց շնորհակալություն են հայտնում: Վրաստանին են շնորհակալություն հայտնում, այլ ոչ նախագահին: Սա մեծ համատեղ պայքար է և երբ այս ֆոնին հայտարարում ես, որ Վրաստանը փոքր պետություն է, որ մենք չպետք է ունենանք տարածաշրջանային և համաշխարհային հավակնություններ…Մենք ավտոմատ կերպով ունենք համաշխարհային հավակնություններ, ինչի պատճառով էլ մեզ պատժում է Պուտինը: Երբ դուք հարցնում եք, թե ինչու եմ ես ներողություն խնդրել ՄԱկ-ում, ապա դա այն պատճառով, որ շատերը օգուտ չեն ստացել, շատերը ապրում են աղքատության մեջ, ես ներողություն եմ խնդրել նրանց առջև, սակայն ես երբեք ներողություն չեմ խնդրի այն բանի համար, որ չենք պառկել բռնազավթիչների տակ»,- հայտարարել է Սաակաշվիլին: