Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց ՀՀ ՏԿԵՆ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համագործակցության համաձայնագրին:
Նշվում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5-ի Գյումրիի շրջանցիկ հատվածի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՏԿԵՆ-ի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև2024 թվականի հոկտեմբերի 28-ին Երևանում և 2024 թվականի նոյեմբերի 13-ին Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնագրի նպատակը՝ ԵՆԲ-ի կողմից ՏԿԵՆ-ին աջակցություն տրամադրելն է:
Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 5-ի շրջանակներում վերականգնվող Գյումրի - Բավրա 60 կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23 կմ երկարությամբ: