Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» հետ տարին հաղթանակով ավարտելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Հաղթանակով ենք մտնում 2025 թվական»,- գրել է 35-ամյա կիսապաշտպանը:

Իտալիայի գործող չեմպիոնն Ա սերիայի 18-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր «Կալյարիին»:

Մխիթարյանը մեկնարկից էր խաղադաշտից դուրս եկել և փոխարինվել 80-րդ րոպեին:


«Ինտերը» 17 խաղից հետո 40 միավորով հավասարվել է առաջատար Բերգամոյի «Ատալանտային», որը նույնքան հանդիպում է անցկացրել: