Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:
Պայթյունի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ պայթյունը գազի հետ կապ չի ունեցել, քանի որ մի քանի քաղաքացիներ նշում էին, որ նշված տանը գազ չի մատակարարվել: