Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի եւ Սուրբծննդյան կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարների, ներառյալ Հայաստանի գործող եւ նախկին ղեկավարները, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք տոների կապակցությամբ։

Շնորհավորանքներ են ուղարկվել նաեւ հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։

Բացի այդ, Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Բոլիվիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ այլ երկրների ղեկավարներին։


Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ցուցակում ընդգրկված երկրների նախկին ղեկավարների թվում են եղել նաեւ Կուբայի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոն, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը եւ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը։