Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայում անցկացվող Իտալիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից, Եվրոպայի լիգայի գավաթակիր Բերգամոյի «Ատալանտային»։
Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 3-ին կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։ Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 6-ին։
Հանդիպումները Երեւանի ժամանակով 23:00-ին են։
Նախորդ երեք տարիներին Իտալիայի սուպերգավաթը նվաճել է «Ինտերը»։
Իտալիայի սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Ինտեր» - «Ատալանտա»՝ 2:0 (տեսանյութ)
Դենզել Դյումֆրիս, 49, 61