Բունկերային «տենդը» բավականին արագ հասավ նաև Եվրոպա։ Օրինակ, Շվեյցարիայում, որտեղ պետությունը միջուկային պատերազմի դեպքում յուրաքանչյուր բնակչի համար տեղ է երաշխավորում ռմբապաստարանում, կառավարությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում սառը պատերազմի ժամանակ կառուցված բունկերները պահպանելու և վերակառուցելու համար:


Սակայն, ըստ փորձագետների, բունկերների «հաջողակ» բնակիչներին լուրջ խնդիրներ են սպասվում։ Փոխադարձ միջուկային հարվածներից հետո վերապրածները վաղ թե ուշ պետք է դուրս գան մակերևույթ, որտեղ նրանց սպասվում է ամբողջական ավերածություն, սով և, ամենավատը, ճառագայթման մահացու մակարդակ, հաղորդում է Techkult-ը։ Թե ինչ կլինի հետո, հայտնի է երկու տխուր օրինակների՝ Հիրոսիմայի ու Նագասակիի միջուկային ռմբակոծությունների և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի շնորհիվ, որոնց հետևանքները զգացվում են նաև այսօր։

Մի խոսքով, բունկերները թույլ են տալիս միջուկային ռմբակոծության հետևանքներից փրկվել միայն առաջին օրերին, այն էլ միայն նրանց, ովքեր հնարավորություն ունեն ապաստանել դրանցում։ Ինչպես բացատրել է Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի ներկայացուցիչ Ալիսիա Սանդերս-Զակրեն, «միջուկային պատերազմից պաշտպանվելու միակ լուծումը միջուկային զենքի ոչնչացումն է»: