Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, նշել է 30-ամյակը, իսկ ռեփերը հատուկ առիթը նշել է տեսանյութով։
Նա սեւ ու սպիտակ հոլովակ է հրապարակել, որում Բիանկան մերկ է եւ լոգանք է ընդունում: «Ծնունդդ շնորհավոր, սիրելիս»,- մակագրել է նա տեսանյութը։
Բիանկան եւ Քանյեն խնջույք են կազմակերպել ի պատիվ նրա տարեդարձի եւ կիսվել միջոցառման կադրերով։
Երեկոյի տեսանյութերից մեկում Բիանկան հաճույքով պարում էր իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսի հետ։
Բիանկան, հավատարիմ մնալով իր ոճին, ընտրել էր բաց բոդի կոստյում, որը ցույց էր տալիս նրա դեկոլտեն:
Մեկ այլ տեսանյութում Բիանկան պարում է Քանյեի հետ՝ ոտքերը գոտկատեղին փաթաթած։
Նա նաեւ երկու լուսանկար է հրապարակել, որոնցում կրքոտ համբուրվում է ամուսնու հետ։