Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Հայրենակիցներ, 
Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ կեղծվել են ընտրությունները: Հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը, որի զարգացման արդյունքում ազագային հարստության 54 տոկոսին տիրացել են ժողովրդին հարստահարած տասը ընտանիքներ, կատարեց իր սև գործը: Առջևում սևի և սպիտակի միջև կենաց մահու պայքարի հերթական արարն է: 
Մեծն փիլիսոփա Հեգելը գրում էր, որ Նախախնամությունը՝ Համաշխարհային Ոգին, ինքն է ընտրում այն դեմքերին, ում միջոցով կյանքի է կոչում հասարակության առաջադիմության և արդիականացման սեփական ծրագրերը: Այդ դեմքերն ՝ ընդամենը գործիքներ են ժողովրդի ձեռքում ՝ սեփական կյանքը փոխելու, Հայրենիքը առաջադիմության ճանապարհի վրա դնելու համար: Երեկ դա Լևոնն էր, այսօր Րաֆֆին է, վաղը կարող է լինել ձեզանից որևէ մեկը: 
Հինգ տարի առաջ ղեկավարվելով այս տրամաբանությամբ մենք ընդունեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի ծառայությունը: Լևոնը արեց այն, ինչ կարողացավ անել և տարիքի կամ այլ պատճառներով սուրբ տեղը թողեց թափուր: Այդ ճակատագրական պահին համաժողովրդական շարժման առաջնորդությունն իր ձեռքը վերցրեց համաժողովրդական շարժման մեկ այլ ակտիվ մասնակից ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ազնիվ չի լինի, եթե մենք, ելնելով նեղ անձնական, խմբակային, կուսակցական ինչ-ինչ ճղճիմ նկատառումներից կողմ քաշվենք և իրադարձություններին հետևենք պատշգամբից: Ուրեմն բոլորս դեպի Ազատության հրապարակ, այսօր, ժամը 17-ին, միահամուռ, հաղթանակի ակնկալիքով: Միացում, միացում, միացում, միացում, միացում, միացում…