Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։

«Ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, ինչը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների ոլորտներում»,–հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հավելելով, որ Հայաստան–ԱՄՆ հարաբերություններում նշանակալի անկյունաքարային ձեռքբերում է արձանագրվում։