Հայաստան հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից», հաղորդում է լեհական ակումբի կայքը։

Վահան Բիչախչյանը մեկնել է բուժզննման այլ ակումբ, սակայն չի նշվում, թե որ ակումբի մասին է խոսքը։

Բիչախչյանը «Պոգոնում» էր հանդես գալիս 2022 թվականից՝ 112 խաղում խփելով 18 գոլ, կատարելով 12 գոլային փոխանցում։

Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Պոգոնի» հետ նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։