Մոսկվան գիտի, որ Վաշինգտոնը վաղ թե ուշ ազդանշաններ կուղարկի բանակցություններին իր պատրաստակամության մասին․ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փոխանցում է Коммерсант-ը։

Նա նշել է, որ Կրեմլը պատրաստ է արձագանքելու այդ ազդանշաններին, սակայն ներկայումս շփումներ չկան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման համար։


«Դեռ ոչ։ Մեր նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության։ «Մենք հանգիստ սպասում ենք ազդանշաններին»,- ասել է պարոն Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։

Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը ցանկացած պահի կարող են զանգահարել միմյանց։

Նախագահի օգնականը նշել է, որ սովորաբար առաջին քայլը անումեն պաշտոնը նոր ստանձնած պետությունների ղեկավարները։ Միևնույն ժամանակ, Կրեմլը «նստած չի սպասում Վաշինգտոնից հեռախոսազանգին»։ «Մենք պատրաստ ենք լսել համապատասխան առաջարկները և կառուցողականորեն պատասխանել դրանց»,- հավելել է Ուշակովը։

Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել էր, որ Թրամփի ու Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները «բուռն ընթացքի մեջ են»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ընդգծել է, որ նախագահների միջև շփումների կազմակերպման աշխատանքները կարող են սկսվել միայն Թրամփի երդմնակալությունից հետո։