«Միսս Աշխարհ» գեղացկության ամենահին մրցության ժյուրին,որը այս տարի տեղի է ունենում 130 պետության ներկայացուցիչների մասնակցությամբ ինդոնեզական Բալի կղզում, եզրափակիչից մի քանի օր առաջ հայտարարել է հինգ ներքին մրցույթի հաղթողների անունները: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով մրցույթի պաշտոնական կայքին:
«Թոփ մոդել» մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆիլիպինները ներկայացնող Մեգան Յանգը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար ամերիկացի Օլիվիա Ջորդանը և ֆրանսուհի Մարին Լորֆելին:
«Սպորտ» մրցույթում հաղթանակը շնորհվել է հոլանդուհի Ժակլին Ստինբեկին, որին հաջորդում են Միսս Իսպանիա Ելենա Խիմենեսը և Միսս Հյուսիսային Իռլանդիան Միգան Գրինը:
«Ծովափնյա նորաձևություն» մրցույթում հաղթող է ճանաչվել Միսս Բրազիլիա Սանկլեր Ֆրանցը,որին հաջորդում են Միսս Ֆրանսիան և Միսս Գանա Նաա Շութերը:
«Մուլտիմեդիա» մրցույթում հաղթող է դարձել հնդկուհի Նավնիթ Դիլոն, որին հաջորդում է թայլանդուհի Կանյապհակ Փոկեսոմբուն:
«Նպատակով գեղեցկուհի» մրցույթում հաղթող է ճանաչվել Նեպալը ներկայացնող գեղեցկուհին:
«Միսս Աշխարհ» տիտղոսի տիրուհին հայտնի է դառնալու այսօր կայանալիք եզրափակիչի ժամանակ, որը հեռարձակվելու է ուղիղ եթերով ավելի քան 180 պետությունից: