ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ասամբլեայի խոսանկ Ջոն Պերեսը պատասխանել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր դեսպանի սպառնալիքներին, որոնց համաձայն վերջինիս անունը կընդգրկվի «սև ցուցակի» մեջ ԼՂՀ այցելության համար:
Կալիֆորնիայի պաշտոնական անձանց այցի նախօրեին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր դեսպան Նասիմ Աղաևը նամակ էր հղել պատվիրակության ոչ հայ անդամներին՝ սպառնալով նրանք, որ ԼՂՀ այցելության դեպքում պաշտոնական Բաքուն նրանց կհայտարարի պերսոնա նոն գրատա և նրանց կընդգրկի «սև ցուցակի» մեջ, որտեղ կա արդեն 300-ից ավել այլազգի գործչի անուն:
Պերեսի այցելությունը Արցախ ծրագրավորված չի եղել: Սակայն Պերեսի այցը Արցախ ադրբեջանցի պաշտոնատար անձինք և լրատվամիջոցները անվանել էին ադրբեջանական կողմց ճնշման արդյունք:
Ինչպես հաղորդում է Asbarez-ը Աղաևին ուղղված իր նամակի մեջ Պերեզը բացահայտել է իր այցի երթուղին և կոչ է անում գլխավոր դեսպանին ներառել իր անունը «սև ցուցակի» մեջ, եթե Բաքուն մտադրված է իր պատվիրակության անդամներից մեկին հայտարարել պերսոնա նոն գրատա: «Խնդրում եմ տեղյակ եղեք, որ եթե Ադրբեջանի Հանրապետությունը Կալիֆորնիայի որևէ պաշտոնատար անձի ներառի պերսոնա նոն գրատայի ցուցակի մեջ, Դուք պետք է անմիջապես այդ ցուցակի մեջ ընդգրկեք նաև իմ անունը»,- գրել է Պերեսը:
«Եթե մինչ նամակ ուղարկելը հետաքրքրվեիք, ապա դուք կիմանայիք, որ իմ երթուղու մեջ երբեք ընդգրկված չի եղել Լեռնային Ղարաբաղ այցելությունը: Սակայն ես չպետք է անպատասխան թողնեմ յուրաքանչյուր փորձ թելադրելու Կալիֆորնիա նահանգի օրինական ընտրված ներկայացուցիչների շրջագայության նախագիծը: Ավելին սպառնալիքները հայտարարել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին հայտարարել պերսոնա նոն գրատա Ձեր երկրում դժվար թե օժանդակի ամուր և փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը»,- ավելացրել է Պերեսը Աղաևի և Բաքվին սպառնալիքին պատասխան նամակում: