Հունվարի 24-ին Հայաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագիծը, որը կանաչ լույս կվառի հանրաքվեի անցկացման համար ստորագրած 50 000 քաղաքացիների նախաձեռնությամբ։ Նիստի օրակարգը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում։ Այսպիսով, օրինագծի գլխադասային խորհրդարանական հանձնաժողովի կողմից ակնկալվող հավանությունից հետո այն կարող է մեծ հավանականությամբ քննարկվել փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյա լիագումար նիստում։
Արդեն հայտնի է ՀՀ խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրինագծի քննարկման օրը
