Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հրապարակել են իրենց բարդ ծովային ականներից մեկի առաջին կադրերը երկրի հարավում զորավարժությունների ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։

Ականն ունի հնարավորություններ, որոնք տարբերվում են ծովային մյուս ականներից: Բացի այդ, նրա որոշ հնարավորություններ դեռ գաղտնի են մնում։

Ուրբաթ օրը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ծովային զորավարժություններ են սկսել Պարսից ծոցում, Իրանի հարավում գտնվող Բուշեհր եւ Խուզեստան նահանգներում:

Զորավարժությունները ֆարսի լեզվով Eghtedar կամ Սուրբ Մարգարեի «Ուժ» կոչվող զորավարժությունների մի մասն են, որի ցամաքային տարբերակը վերջերս անցկացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ բանակի ուժերի կողմից ամբողջ երկրում, հատկապես արեւմուտքում գտնվող Քերմանշահ եւ կենտրոնական Իրանում գտնվող Սպահան նահանգներում։

Ավելի վաղ, հունվարին, ԻՀՊԿ ՌԾՈւ-ն ներկայացրել էր իր սեփական ստորջրյա հրթիռային համալիրը։