Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի իրազեկման ակցիա են իրականացնում հանրային տրանսպորտում։ «Մի առեք էդ թանկ փաթեթները։ Եթե փետրվարի 1, 2-ին համատարած բոյկոտն աշխատի, իշխանություններն ամսի 3-ին, խելքները գլուխները հավաքած, որոշումը կչեղարկեն, կգնան քաղաքացիներին ընդառաջ»,- ասել է Մանուկ Սուքիասյանը։