UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Թիվ մեկ հավակնորդն անուն ունի, և դա Արման Ծառուկյանն է: Եթե որևէ մեկը ցանկանում է լինել թիվ մեկ հավակնորդը, նա պետք է մենամարտի իմ դեմ: Ես պատրաստ եմ: Մի՛ վախեցեք իմ անունն ասելուց. խոստանում եմ՝ շատ ուժեղ չեմ հարվածի»,- գրել է 28-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից: