ԱՄՆ ապօրինի մուտք գործած միգրանտները ամեն օր կվտարվեն երկրից ռազմական ինքնաթիռներով։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թոմաս Հոմանը, ում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է նշանակել սահմանային անվտանգության և անօրինական ներգաղթյալների արտաքսման համար։

Պաշտոնյան դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ զինվորականները մտադիր են անօրինական ներգաղթյալներին արտաքսել երկրից ամեն օր։ Հոմանը նշել է, որ նման թռիչքները միգրանտներին արտաքսելու ավելի մեծ ծրագրի մի մասն են միայն։ Նա նաև առաջարկել է անօրինական ներգաղթյալներին խնդրի մեկ այլ հնարավոր լուծում՝ ինքնուրույն հեռանալ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ է օգտագործել անօրինական միգրանտներին Գվատեմալա արտաքսելու համար։ Ուրբաթ օրը ԱՄՆ-ից Գվատեմալա թռչել են երկու ամերիկյան C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխել է մոտ 80 նախկինում ձերբակալված անօրինական միգրանտների, հայտնել է Reuters-ի պաշտոնյան: