Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ։ Շուրջ 550 ավտոբուսից ստացվող տվյալներն օգնում են դիտարկել դրանց շարժն ու հետագիծը, այն հնարավորություն կտա դիտարկել ու կառավարել երթերը, դրանց միջակայքերը:


Երևանի քաղաքապետարանից հայտնել են նաև, որ հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում կտեղադրվեն կենսազուգարաններ: Դրանց տեղադրման և սպասարկման մրցույթը կայացել է, ծրագիրն արդեն մեկնարկել է: