Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կքննարկեն անձնական հանդիպման հեռանկարները, հնարավորությունները եւ վայրը։ Այս մասին ճեպազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պարզաբանելով, որ զրույցը տեղի կունենա այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավարները նպատակահարմար համարեն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Որպես կանոն, դա քննարկում են պետության ղեկավարները այն ժամանակ, երբ նպատակահարմար են համարում նման խոսակցություն կազմակերպել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։