Բաքվում «դատարան» կոչված անօրինական ֆարսի միջոցով մերժվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տնային կալանքի միջնորդությունները՝ հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի այդ, մերժվել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար ևս 30 օր տրամադրելու միջնորդությունը։ Ի վերջո Վարդանյանին ընդամենը 10 օր ժամանակ են տվել։ Շինծու գործերով ֆարսային դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին։