Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին»,- ասաց Ասրյանը:


Նա հավելեց, որ քաղաքացիները մտահոգություններ պիտի ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, կարծում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետը։

«Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք` գնում ենք խաղաղության, սահմանագծման և սահմանազատման ճանապարհով», հավաստիացրեց Ասրյանը։