«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կրասնոդարյան թիմի մակարդակի մասին։
«Գիտենք մրցաշրջանի առաջին կեսում ունեցած մեր սխալները եւ հասկանում ենք՝ ինչպես խուսափել դրանցից։ Կձգտենք շտկել ամեն ինչ։
Սխալները շատ հարցերում էին՝ սկսած հոգեբանությունից։ Հիմա մենք ավելի ուժեղ ենք՝ նվազագույնը, փորձի շնորհիվ»,- Էդուարդ Սպերցյանի խոսքը մեջբերում է Sport-express.ru-ն։
Ռուսաստանի առաջնության 18 տուրից հետո «Կրասնոդրանը» 39 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Զենիթը»։