ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի եւ Վրաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը եւ Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Ռատի Արզիլաձեն, Թիմերը եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: