Կիրակի օրը՝ փետրվարի 2-ին, 34-ամյա R&B երաժիշտը (իսկական անունը Աբել Թեսֆայե) ցնցեց երկրպագուներին՝ կատարելով 2025 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ անակնկալ հավաքածու, որը ներառում էր իր ամենասիրված հիթերը՝ լույսերով եւ լազերներով լուսավորված սեւ ֆոնի վրա, գրում է People-ը։
The Weeknd-ը կատարեց Cry For Me-ն եւ Timeless-ը, որոնք տեղ են գտել նրա նոր՝ Hurry Up Tomorrow ալբոմում, որը թողարկվել է հունվարի 31-ին։
Դեռեւս 2021 թվականին երգիչը նշել էր, որ ինքն «ավարտում է» իր մասնակցությունը «Գրեմմիի» մրցանակաբաշխության հետ՝ հավելելով, որ դա անում է «գաղտնի կոմիտեների պատճառով»: «Ես այլեւս թույլ չեմ տա իմ լեյբլին ներկայացնել իմ երաժշտությունը Grammy-ին»,-այն ժամանակ The New York Times-ին ասել էր հիթմեյքերները:
The Weeknd-ի հայտարարությունը հնչել էր ամիսներ անց այն բանից հետո, երբ նա ամբողջովին դուրս էր մնացել 2021 թվականի անվանակարգերից: Հավակնորդների ցուցակի բացահայտումից հետո նա խախտել էր իր լռությունը՝ քննադատելով մրցանակաբաշխությունը։