Իսրայելը դուրս է գալիս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդից, տեղեկացրել է Ynet-ը՝ հղում կատարելով երկրի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարին։
«ՄԱԿ-ն ավանդաբար պաշտպանում է մարդու իրավունքները ոտնահարողներին՝ փոխարենը մոլեգին դեմոնացնելով Մերձավոր Արեւելքի միակ ժողովրդավարությանը՝ Իսրայելին»,- ասել է նա: Սաարն ընդգծել է, որ, իր կարծիքով, ՄԱԿ-ը ներգրավված է հակասեմականության տարածման մեջ։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամաագիր՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդից եւ Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքի գործակալությունից (UNRWA) ԱՄՆ դուրս գալու վերաբերյալ: Ստորագրումը տեղի է ունեցել Թրամփի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Սպիտակ տանն ընդունելուց մոտ մեկ ժամ առաջ։
Սպիտակ տանը համարել են, որ խորհուրդը «չի կատարում իր առաքելությունը եւ շարունակում է օգտագործվել որպես պաշտպանական մարմին այն երկրների կողմից, որոնք կատարում են մարդու իրավունքների ահավոր ոտնահարումներ»։