Մենք աշխատում ենք Հայաստանում հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին, փետրվարի 5-ին, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Գուցե անունը լինի «Tour d'Armenia»։ Դրա կազմակերպումը ժամանակ կպահանջի և գուցե մի քանի տարի: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս:

Ես բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու, և դա շատ լավ հնարավորություն կլինի տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ բնությունը: Մենք կցանկանայինք բոլորիդ տեսնել մեր երկրում»,-ասաց նա: