Հայ աստղերը նոր երգ են ձայնագրում՝ նվիրված Մարկ Սաղաթելյանի հիշատակին: Այս մասին style.news.am-ը տեղեկացավ երգի երաժշտության հեղինակ Սոֆիա Ղուլյանից: Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:

Երգում են ՄԱրտ Բաբայանը, Արմենչիկը, Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոնան եւ ուրիշներ:

«Երկնքում հրեշտակները թող քեզ երգեն երգը… այն մասին, որ կա հավերժ հոգիդ, հուշերում ապրող…այն մեզ չի լքի», - երգելու են աստղերը:

Տեսանյութը՝ երգչուհի Սոնայի ֆեյսբուքյան էջում: