Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։